Բավ է պառակտվել
24-06-2014 16:14

Անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության կարգավորման համար.ԵԽԽՎ

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը հայտարարել է, որ անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի  նախօրեին ԵԽԽՎ նախագահը նշել է.  «Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի ստեղծվի երկխոսության և վստահության մթնոլորտ»,- հայտարարել է Անն Բրասերը: