10-08-2014 22:02

ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ողջուում է ԵԽ գլխավոր քարտուղարը

Այսօր Սոչիում կայացած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ողջունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Գլխավոր քարտուղարը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում տեղի ուեցած վերջին զինված բախումներից հետո այս հանդիպումը դրական քայլ է երկու երկրների միջև երկխոսության վերսկսման համար։ «Ես կոչ եմ անում երկու կողմերին՝ ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը՝ վերջ տալու բռնությանը, որը վերջին օրերին դարձել է բազում զոհերի պատճառ երկու երկրներում։  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ պետությունների միջև չպետք է տեղ լինի բռնությանը»,-ասվում է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։  Գլխավոր քարտուղարը նաև իր խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների ընտանիքներին։