19-06-2014 10:59

ԵԽ նախագահը հրաժարական է տվել

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հրաժարական է տվել։ Նման որոշում է կայացվել Բրյուսելում հունիսի 18-ին:

Հրաժարականի պատճառ է դարձել Շուլցի՝ Եվրոպական խորհրդարանում սոցիալիստների և դեմոկրատների խմբի ղեկավար նշանակվելը, գրում է segodnya.ua-ն։

Կառույցը ժամանակավորապես կգլխավորի առաջին փոխնախագահ Ջանի Պիտելան։ Նոր նախագահի ընտրությունները կանցկացվեն հուլիսի 1-ին Ստրասբուրգում՝ խորհրդարանի նոր կազմի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ մայիսի 22-25-ը Եվրոպական միության 28 երկրներից 400 մլն մարդ ընտրել է Եվրախորհրդարանի 751 պատգամավորի՝ 5 տարի ժամկետով։