Բավ է պառակտվել
06-10-2014 15:44

ԵԽ մարդու իրավունքների հարցերի հանձնակատարը ժամանել է Հայաստան

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերի հանձնակատար Նիլ Մույժնիեքսը ժամանել է Հայաստան: Այս մասին նշված է Եվրահանձնակատարի Facebook-ի էջում: Հոկտեմբերի 5-9-ը կայանալիք այցի ընթացքում Հանձնակատարը քննարկելու է արդարադատությանը, կանանց իրավունքներին եւ գենդերային հավասարությանը վերաբերող հարցեր: «Ես հանդիպումներ եմ ունենալու նախարարների, պատգամավորների, դատական մարմինների ներկայացուցիչների, ազգային իրավապաշտպան կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- նշել է Մույժնիեքսը: Այցի նախնական արդյունքները հրապարակվելու են հոկտեմբերի 9-ին, մամուլի հաղորդագրությունում: