Բավ է պառակտվել
16-04-2015 16:00

Եվրախորհրդարանը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

Եվրախորհրդարանը երեկ երեկոյան ձայների մեծամասնությամբ Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց: «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Եվրախորհրդարանը հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, եվրոպական արդարադատությանը և համերաշխությանը համաձայն միանում է հիշատակման արարողությանը, որը անցկացվում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, և կոչ է անում Եվրախորհրդի Հանձնաժողովին և Խորհրդին միանալ նրանց հիշատակի ոգեկոչմանը», - նշված է բանաձևում: Ընդունված բանաձևում ընդգծվում է, որ Եվրախորհրդարանի կողմից դեռևս 1987 թվականի հունիսի 18-ին ընդունված բանաձևում հայերի նկատմամբ 1915-1917 թթ.-ին Օսմանյան կայսրությունում կատարվածը բնորոշվել էր որպես ցեղասպանություն ՄԱԿ-ի կողմից 1948 թվականին ընդունված ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայի դրույթների համաձայն: Եվրախորհրդարանը նաև դատապարտում է Հայոց Ցեղասպանության ժխտումը: Ըստ բանաձի՝ ապրիլի 24-ը հռչակվում է որպես Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Բանաձևով նաև նախատեսվում է Եվրախորհրդի բոլոր անդամ երկրների խորհրդարանների կողմից համապատասխան փաստաթղթերի ընդունումը: Հայաստանի արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ տվյալ բանաձևը Թուրքիայի համար կարևորագույն ուղերձ է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը սեփական պատմությանը առերեսվելու, Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դրանով իսկ հայ և թուրք ժողովուրդների իրական հաշտեցման ճանապարհը հարթելու համար: Հիշեցնենք, որ տվյալ հարցը Եվրախորհրդարանի կողմից քվեարկության առաջադրելուց առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ կարհամարհի այդ բանաձևը: