09-04-2015 14:26

Եվրոպան սկսել է փոխել Կիևի նկատմամբ իր վերաբերմունքը. Լավրով

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Եվրոպայում տեսել են, թե ինչպես է Կիևը խոչըբդոտում Մինսկի պայմանավորվածությունների իրականացմանը: Այդ մասին նա պատմեց Բելգիայի ԱԳՆ ղեկավարի, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Դիդյե Րեյնդերսի հետ կայացած բանակցություններից հետո: «Մինսկի պայմանավորվածությունների մասին խոսելիս՝ բոլորը խոստովանում են, ոմանց կողմից նաև հրապարակայնորեն, որ այդ կարևորագույն փաստաթզթի իրականացման ճանապարհին կանգնած են Կիևի պաշըտոնական իշխանությունների գործողություններ…», — հայտարարեց Լավրովը: Նրա խոսքով՝ ԵՄ-ի երկրներում գիտակցել են, որ Ուկրաինան, որը պետք է գործի Մինսկում ընդունված պայմանվորվածություններին համաձայն, ընդունելով Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը, գլխիվայր է արել իր պարտավորությունները և պայմանավորում է դա Մինսկի պայմանավորվածւթյուններին հակասող մի շարք պահանջներով: Լավրովը նշեց, որ այլ դեպքերում Կիևի իշխանությունները ձգձում են մի շարք կարևորագույն հարցերի լուծումները, որոնք պարտավորվել են լուծել: Ըստ որոշ աղբյուրների՝ Փարիզում Կիևին մեղադրում են նրանում, որ երկիրը լիարժեք չի կատարում Դոնբասում ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղությամբ իր պարտավորվածությունները: Մարտի 21-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարեց, որ Կիևը կճանաչի Դոնեցկում և Լուգանսկում կայանալիք ընտրությունների ցանկացած արդյունքներ, եթե դրանք անցկացնեն ուկրաինական օրենքներին համապտասխան: Նա նաև չի բացառել, որ ընտրությունները կարող են անցնել մինչև 2015 թվականի վերջը Դոնբասի ապաօկուպացման պայմանով: Հիշեցնենք, որ Դոնբասում մարտական գործողությունները դադարեցնելու մասին պայմանագրի ընդունումից հետո Դոնբասում պաշտոնապես գործում է հրադադարի ռեժիմը: Սակայն ապստամբները և ուժայինները պարբերաբար մեղադրում են միմյանց հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: