Բավ է պառակտվել
20-05-2015 08:33

Եվրահանձնաժողովը մտադիր է ընդլայնել համագործակցությունը ՀՀ-ի և Բելառուսի հետ

Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել Հայաստանի և Բելառուսի հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ առաջարկները: Այդ մասին երեքշաբթի հայտնեց բարձրաստիճան եվրոպացի մի պաշտոնյա: «Մենք պետք է պատրաստ լինենք տարբեր իրավիճակների (տարբեր գործընկերների հետ հարաբերություններում – խմբ.), մեր երկու գործընկերները ՝ Հայաստանը և Բելառուսը որոշել են դառնալ Եվրասիական տնտեսական միության մաս, և, այսպիսով, մենք պետք է ուսումնասիրենք և որոշենք, թե որ ուղղություններով ընդլայնել մեր հարաբերությունները», –  ասաց նա լրագրողներին: «Արևելյան գործընկերություն» ծրագրով նախատեսվում է Եվրամիության քաղաքական ասոցացումը և տնտեսական ինտեգրումը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: Վերջին երեք երկրները նախորդ տարի ԵՄ-ի հետ ստորագրել են ասոցացված գործընկերության մասին համաձայնագրեր: «Եվրահանձնաժողովը այսօր հավանության է արժանացրել Հայաստանի հետ շրջանակային համաձայնագրի վերաբերյալառաջարկները, որն այնքան տևական չի լինելու, ինչպես քաղաքական ինտեգրման համաձայնագիրը և հաշվի է առնելու այն փաստը, որ տվյալ երկիրը որոշել է կազմել ԵԱՏՄ-ի մասը», – հավելել է նա: