Բավ է պառակտվել
18-02-2016 13:56

Եվրոպական իշխանությունները ավիաընկերություններին թույլ են տվել թռչել Ղրիմի օդային տարածքով

Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) հունվարի 17-ին հայտարարել է, որ ավիաընկերությունները կարող են վերսկսել թռիչքները Ղրիմի օդային տարածքում: Ավիացիոն գործակալությունը եզրակացրել է, որ Ղրիմի Ռուսաստանի իրավասության տակ անցնելու հետ կապված ավիաընկերությունների համար ռիսկերը նվազել են: Մինչև հիմա, EASA- ն խորհուրդ չէր տալիս  թռչել Ղրիմի օդային տարածքով, չնայած Կիևի անցյալ տարվա օգոստոսի հավաստիացումներին, որ ուկրաինական կողմը պատրաստ է ապահովել թռիչքների անվտանգությունը թերակղզու շրջանի չորս երթուղիներով: Պատճառը Սիմֆերոպոլի շրջանի կարգավիճակի իրավական անորոշությունն էր: Քանի որ ԵՄ-ն Ղրիմը ճանաչում է որպես Ուկրաինայի մասը, ապա հենց Կիևն է  պատասխանատու թերակղզում օդային տարածքի համար: Արտասահմանյան ընկերությունների թռիչքները, համակարգելու և վերահսկելու են Ուկրաինայի օդային երթևեկության կառավարման ծառայությունները: