Բավ է պառակտվել
09-04-2014 11:42

Եվրամիությունը հուսադրող է համարում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երկխոսությունը

Եվրամիությունը հուսադրող է համարում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ երկխոսության շարունակությունը: Այս մասին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը, փոխանցում է ԱՊԱ-ն: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն հուսով է, որ երկխոսությունը կշարունակվի. «Կարծում ենք, որ նախագահների միջեւ երկխոսությունը շարունակական կլինի: Երկխոսությունը միակ ուղին է՝ մի շարք հարցերում առաջխաղացում ապահովելու: Եվրամիությունը շատ դրական է մոտենում երկխոսությունների շարունակմանը»: Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավարը հավելել է, որ Ադրբեջանի ու ԵՄ միջեւ երկկողմ հարաբերությունների շրջանակներում բանակցությունները շարունակվում են թե Բաքվում, թե Բրյուսելում. «Հուսով եքն, որ այդ երկխոսությունը կշարունակվի նույն ինտենսիվությամբ, որը դիտվել է նախորդ տարիներին: Ադրբեջանի ու ԵՄ միջեւ շարունակվում են լավ հարաբերությունները»: