Բավ է պառակտվել
11-09-2015 10:22

Եվրախորհրդարանն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը դատապարտող բանաձև է ընդունել

Եվրախորհրդարանում այսօր Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների հետ կապված լսումներ են տեղի ունեցել։
Լսումների ընթացքում ուշադրություն է հրավիրվել մարդու իրավունքների խնդիրներին, Ադրբեջանում օրենքի գերակայության պահպանման անհրաժեշտությանը։
Եվրախորհրդարանի կայքում հրապարակված բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է նաև քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։ Նշվում է, որ խախտվում են լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատություններն ու իրավունքները։ 
Փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։  
Հակառակ դեպքում՝ Եվրախորհրդարանը սպառնում է դիտորդներ չուղարկել Ադրբեջանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: