Բավ է պառակտվել
20-04-2015 13:52

Եթե ես էլ վարչապետ լինեի, չէի ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Մահչուփյան

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօլղուի՝ այժմ պաշտոնապես նախկին խորհրդական Էթիեն Մահչուփյանը  անդրադարձել է իր հեռացման մասին լուրերին, ապա նաև հայտարարել, որ «եթե ինքն էլ լիներ Թուրքիայի ղեկավարը, չէր ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: «Մի օր մի գլխավոր խորհրդական կար» վերտառությամբ հոդվածում Մահչուփյանը նշում է, թե աշխատանքը թողնելու վրա կարող է ազդած լինել Ցեղասպանության հարցի վերաբերյալ իր վերջին բարձրաձայնումները, ինչպես նաև հավելել է, որ դեռ կարող է շարունակել աշխատանքը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում, սակայն ոչ պաշտոնական հիմունքներով: Նա նշել է, որ անցյալ տարի մեծ ուրախությամբ է ընդունել վարչապետի գլխավոր խորհրդական դառնալու առաջարկը, քանի որ երկար տարիներ քաղաքական հարցերին անդրադարձող մտավորական լինելով՝ ցանկացել է իր մտքերն ու գաղափարները պաշտոնական կերպով ձևակերպել: Մահչուփյան հավելել է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման տարիների ընթացքում կարևորել է իսլամի նկատմամբ զգայական քաղաքական ուժերին աջակցությունը՝ համարելով, որ կարելի է Թուրքիայում ժողովրդավարության հասնել իսլամական հատվածում ժողովրդավարության ավելի բարձր մակարդակ ապահովելու միջոցով: Այնուհետև նա խոսել է աշխատանքից հեռանալու տեղեկությունների մասին՝ կրկին շեշտելով, որ մարտի 9-ին լրացել է իր 65 ամյակը, իսկ թուրքական օրենքներով այդ տարիքից թոշակի են անցնում, ինչի արդյունքում էլ նա անցել է թոշակի, ավտոմատ կերպով լքելով իր պաշտոնը, սակայն նրա հետագան դեռ վերջնականապես հստակեցված չէ: «Միգուցե և վերջնական որոշման վրա ազդել է նաև ցեղասպանություն բառեզրը կիրառելու համար ԱԶԿ-ից իմ հասցեին հնչած քննադատությունը»,-աշխատանքը պաշտոնապես լքելու մասին գրել է Մահչուփյանը և հավելել, որ իր աշխատանքը շարունակելու որոշումն այժմ կախված է Թուրքիայի վարչապետից: Վերջինս իր հոդվածում նաև բավական աղմկահարույց հայտարարություն է արել՝ նշելով, որ «եթե ինքն էլ լիներ Թուրքիայի վարչապետը, ապա չէր ճանաչի Հայոց ցեղասպանությունը», քանի որ «մեր օրերում վարչապետը պետք է պատասխանատու լինի իր ժողովրդի ներկայիս բարօրության և շահի համար ու չտանի հասարակությանն անհայտության թունելով»: