Բավ է պառակտվել
08-12-2015 15:31

Հանրաքվեն իշխանությունների իրականացրած համապետական կեղծարարության հաջողված արարն է

«Ես կարծում եմ, որ այս հանրաքվեն իշխանությունների կողմից իրականացված համապետական կեղծարարության վերջին հաջողված արարն է լինելու»,- Gisher.news-ի խնդրանքով անրադառնալով կիարակի ՀՀ-ում կայացած Սահմանադրական բարեփոխումների  ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:  Ըստ նրա՝ մեր երկրի պետական-քաղաքական կյանքի վերջին քսան տարիները գործող իշխանության կողմից ՀՀ քաղաքացու ազատ կամքի հանդեպ գործած բռնաճնշումների շրջան կարելի է համարել:  «Այդ շրջանը մոտենում է իր ավարտին՝ արդեն մեկուկես-երկու տարի անց մեր երկիրը հայտնվելու է միանգամայն նոր աշխարհաքաղաքական մի իրավիճակում, երբ այն գործոնները, որոնք մինչև այսօր պահանջված էին դարձնում պարոն Սերժ Սարգսյանի՝ երկրի փաստացի, բայց ոչ լեգիտիմ ղեկավար լինելը,որոշ ժամանակ անց, արտաքին հանգամանքների ազդեցության տակ, կորցնելու են իրենց ուժը»,-ընդգծեց քաղաքական գործիչը:  Արման Մելիքյանի համոզմամբ՝ եթե այդ ընթացքում գործող իշխանական համակարգը և ընդդիմադիր կեցվածք որդեգրած քաղաքական ուժերը որակական փոփոխությունների չենթարկվեն, ապա Հայաստանն իր համար իրապես ճակատագրական այդ պահին կլինի խոցելի ու անօգնական վիճակում:

Տաթև Առաքելյան