Բավ է պառակտվել
22-09-2015 11:48

ՀԱՊԿ-ի կենսունակության փորձարկման շրջանն է. Ս. Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը այսօր անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը, նշեց, որ ՀԱՊԿ-ը ավանդաբար դիտարկվել է, որպես թղթի վրա գոյություն ունեցող կառույց, ոչ թե դաշինք: Արագ արձագանքման ուժեր ձևավորելու վերբերյալ փաստաթուղթ է ընդունվել, որի հիման վրա արագ պետք է արձագանքեին անդամ երկրներից որևէ մեկի հանդեպ ոտնձգության պարագայում: Այս տարվանից հավաքական կազմակերպության և Հայաստանի համար լավ հնարավորություն է փորձարկել այդ կառույցը անվտանգությա իրական գրավականի առումով.

«Եթե նախկինում ՀԱՊԿ անդամ պետությունները այդքան էլ զգայուն չէին Հայաստանի շահերի նկատմամբ, ապա այժմ Հայաստանը նախագահող է, և պետք է դա օգտագործի քննարկելու համար իր անվտանգության խնդիրները: Երեկ էլ հակառակորդը ոտնձգություներ է իրականացրել Ոսկեվան, Բաղանիս գյուղերի նկատմամբ: Այժմ մեր իշխանությունները դաշինքի կենսունակության փորձարկման շրջանում են, և պետք է դրվի դաշինքի միջամտության հարցը»:
Բանախոսը նշեց, որ Ադրբեջանին պետք է ճնշել ոչ միայն սահմանին, այլ նաև պետք է մեկուսացնել միջազգային հարթակներում.
«ՀԱՊԿ-ը պետք է դառնա այդ հարթակներից մեկը: Եթե բաց թողնենք այդ հնարավորությունը իներցիան շարունակվելու է և Ադրբեջանն իր եզրակացություններն է անելու Հայաստանի պաշտպանվածության վերաբերյալ:
Մասամբ համակարծիք եմ նաև ՀՀ ՊՆ այն ձևակերպմանը, որ ամեն կրակոցի համար չես կարող պաշտպանության հարց բարձրացնել ՀԱՊԿ-ում»:

Մարինե Բարսեղյան