Բավ է պառակտվել
04-11-2014 07:51

Որոշ գործիչներ ԵՏՄ-ին անդամակցության դեմ բողոքի ակցիաներ են նախաձեռնելու

«Երեկ երևանյան սրճարաններից մեկում հավաքվել են Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությանը դեմ մի շարք գործիչներ, որոնք որոշել են բողոքի ակցիաներ կազմակերպել՝ նոյեմբերի 17-ին ԱԺ-ում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացումը թույլ չտալու նպատակով:
Հավաքի մասնակիցները ձևավորել են նախաձեռնող խումբ՝ միջոցառումները համակարգելու համար: 
Մեր տեղեկություններով, խմբում ներգրավվել են ԱԺ պատգամավորներ, հասարակական, քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ»,-գրում է «Հրապարակ»-ը: