09-10-2014 14:39

Եթե ԵՏՄ-ն կայանա որպես կառույց, այն լինելու է «քաղաքական կայսրություն».մասնագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը  կարծիք հայտնեց, որ եթե  ԵՏՄ-ն կայանա որպես կառույց, այն լինելու է «քաղաքական կայսրություն», որտեղ անիմաստ կլինի խոսել դատական համակարգի անկախության ու քաղաքական նախաձեռնություններով որևէ հաջողության հասնելու համար:  Անդրադառնալով այն հարցին, թե երկրի դատական համակարգի և առնչվող օրենսդրության վրա ԵՏՄ-ին անդամակցելու ազդեցությանը «Իրավունքի պաշտպան առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ դատաիրավական դաշտում Հայաստանը կկարողանար լինել օրինակ ԵՏՄ անդամ երկրների համար. «Սակայն հաշվի առնելով քաղաքական դաշտը Հայաստանը չի դառնա այն լոկոմոտիվը, որը կտանի դեպի դատաիրավական ոլորտի բարեփոխումների»: Ըստ բանախոսի՝ այդ համաձայնագիրը ընդհանուր առմամբ համարվում է տնտեսական, բայց նաև առաջադրվում է իրավական դաշտի համապատասխանացումը: «Հայասատանում արդարադատությունը կաղում է, բայց ամեն դեպքում, երբ որ ինչ-որ հաջողությունների հասնում են այստեղ, դրա պատճառը այն չի, որ իշխանությունները բարի կամք են դրևորում, այլ այդ հաջողությունները միջազգային ճնշումների արդյունքն է»: