Բավ է պառակտվել
27-10-2016 14:45

Եթե չլիներ «Հոկտեմբերի 27-ը», մենք միանգամայն ուրիշ երկրում կապրեինք. Ս. Դեմիրճյան

Եթե չլիներ «Հոկտեմբերի 27-ը», մենք միանգամայն ուրիշ երկրում կապրեինք. «Հոկտեմբերի 27-ի» ողբերգության 17-րդ տարելիցի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը, ում խոսքով՝ 1999թ. հոկտեմբերի 27-ը ծանրագույն հարված էր հայոց պետականությանը:

«Հոկտեմբերի 27-ի բացասական հետևանքներն առ այսօր իրենց զգացնել են տալիս և հաղթահարված չեն»,-ասաց նա:

Ստեփան Դեմիրճյանը չի բացառում, որ դրսի ուժերը ներգրավված են եղել ոճրագործության իրագործման մեջ. «Բայց ամեն դեպքում այդ ոճրագործությունը կատարվել է ներսի ստահակների միջոցով»:

Հարցին, թե կբացահայտվի՞ արդյոք ի վերջո ամբողջությամբ «Հոկտեմբերի 27-ը», Դեմիրճյանը պատասխանեց, որ առաջին անգամ չէ, որ ասում է, թե ամեն ինչ արվեց ոճրագործությունը կոծկելու համար:

«Այո, կարող ենք արձանագրել, որ ցանկություն չի եղել բացահայտելու»,-հայտարարեց նա։

Իսկ թե իշխանությունները դրանում դեր ունե՞ն, որ չի բացահայտվում, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց, թե առաջին հերթին դա վերաբերում է այն իշխանություններին, որոնց ժամանակ տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27-ը»: