Բավ է պառակտվել
27-07-2016 02:42

ՊՊԾ գունդը գրաված խումբը հրաժարվում է հանձնել երկու վիրավորներին. Ոստիկանություն

Իրավապահների տվյալներով՝ զինված խմբի եւս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են:

Հիշեցնենք, որ հենց առաջին օրվանից գնդի տարածքում է եւս մեկ վիրավոր, ու չնայած իրավապահները բազմիցս հորդորել են թույլատրել, որ նրան նույնպես բուժօգնություն տրամադրվի, զինված խմբի անդամները մերժել են առաջարկը»,- նշել է Ահարոնյանը:

Նշենք, որ նա ավելի վաղ հայտնել էր, թե գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Նրա խոսքով, տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես եւ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: «Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:

Հրաձգությունը դադարել է եւ ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար,- գրել էր Ահարոնյանը։