Բավ է պառակտվել
01-05-2015 15:24

Եվրամիության հայտարարությունը ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Եվրամիությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակները: Այս մասին այսօր հայտարարել է Եվրոպական միության խոսնակը:  
«Այս ընթացակարգերը չեն կարող ուղղորդել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը կամ ազդել բանակցային գործընթացի վրա», - հայտարարել է ԵՄ խոսնակը: «Եվրամիությունը հետևողականորեն սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և դրա համանախագահների ջանքերը՝ առաջ շարժվելու ստատուս քվոյից և անցնելու համապարփակ խաղաղ բանակցությունների: Եվրամիությունը պատրաստ է հետագայում էլ աջակցել հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին», - ասված է հաղորդագրության մեջ: