Բավ է պառակտվել
16-12-2015 17:23

ԵՄ-ն Հայաստանում բարեփոխումների համար 30 մլն եվրո կհատկացնի

Եվրոպական հանձնաժողովը ընդունել է 30 մլն եվրոյի նոր աջակցության ծրագիրը՝ ուղղված Հայաստանում բարեփոխումների իրականացմանը աշխատանքի, ֆինանսական կառավարմանը քաղաքացիական հասարակության մասնակցության, ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացներում: Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ նոր աջակցության ծրագրի նպատակն է օգնել Հայաստանին՝ ավելի լավ աշխատանքի հնարավորություններ տրամադրել քաղաքացիներին, ամրապնդել երկրի բյուջետային կառավարումը, եւ բարելավել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացում: ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն այս առնչությամբ ասել է. «Սա թույլ կտա մեր արեւելյան հարեւանին բախտորոշ բարեփոխումներ իրականացնել: Սա լավ նորություն է ՀՀ քաղաքացիների համար»: Աջակցության ծրագրի 15 մլն եվրոն կուղղվի «Ավելի լավ որակավորում՝ ավելի լավ աշխատատեղ» ծրագրին, 10 մլն եվրոն՝ «Հանրային ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագրին», եւս 5 մլն եվրո կհատկացվի քաղաքացիական հասարակության զարգացմանը: