29-10-2014 08:31

Եռյակը Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի շուրջ համաձայնության չի գալիս

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ոչ իշխանական եռյակի առաջնորդները չեն կարողանում համաձայնության գալ հաջորդ հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի շուրջ: 
Ըստ պայմանավորվածության՝ հաջորդ հանրահավաքին հիմնական ելույթով պետք է հանդես գա հենց Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառույկանն ու ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նրա ելույթի հետ կապված մտավախություններ ունեն: 
Հաշվի առնելով Ր. Հովհաննիսյան անկանխատեսելի բնույթը՝ առաջնորդներն ուզում են, որ ելույթը եռյակի առաջնորդների մակարդակով համաձայնեցվի: Այս գաղափարը Րաֆֆի Հովհաննիսյանի սրտով չէ»,-գրում է թերթը: