Բավ է պառակտվել
24-10-2014 18:36

Եռյակը շաբաթը մեկ հանրահավաք կհրավիրի

Երեւանի քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի իրազեկումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 7-ին եւ նոյեմբերի 14-ին ժամը 16.00-23.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ: Քաղաքապետարանից հայտնում են, որ նույն իրազեկման մեջ նշվել է նաեւ, որ հանրահավաքներից հետո կլինեն երթեր՝ Ազատության հրապարակ–Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց–Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց–Թումանյան փողոց–Ազատության հրապարակ երթուղով: