Բավ է պառակտվել
17-10-2014 10:27

Եռյակին նոր փորձություն է սպասվում

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե «հրաշալի» եռյակին դարձյալ փորձություն է սպասում: Հերթական տրոհման գործընթացն է հասունանում:  
Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, «Ժառանգությունը» դուրս կգա այս ձեւաչափից: Ասում են, կուսակցությունում, մասնավորապես խմբակցությունում, հայտնի կուսակցականներն այս «հողի վրա» իսկապես «իրար են ուտում»: Պարտվում են «ապստամբները», իսկ իրական ընդդիմադիրները կարծում են, որ այս միավորումը չի կարող իշխանափոխություն իրականացնել: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ է եռյակից բաժանվելուն»։