21-10-2014 11:55

Եռյակի որոշումը ՀՅԴ-ի վերաբերյալ

Նախօրեին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի` արված հայտարարությունն այն մասին, թե Դաշնակցության համար անընդունելի է եռյակի պահվածքը, անսպասելի էր, բայց ոչ անակնկալ: Եվ, ըստ Պարոն Ռուստամյանի՝ Խորհրդարանական եռյակը բանակցություններ է վարում իշխանությունների հետ:
Խորհրդարանական ուժերի մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ առաջիկայում շատ ավելի լուրջ ընդհարումների ականատեսը կլինենք` թե եռյակն ունի ասելիք ՀՅԴ-ի մասին, թե դաշնակցականները մնացած երեքի: Այս պահին որոշվել է պահել պարիտետը. եռյակում որոշում է կայացվել չմեկնաբանել ՀՅԴ-ականների հայտարարությունները և չմտնել այդ շատ վտանգավոր դաշտ, երբ ընդդիմությունը միասնականություն-միասնականություն խաղալուց հետո կսկսի միմյանց վարկաբեկել ու մեղադրել` մոռանալով իր իրական գործառույթները: Եթե, իհարկե, այդպիսիք ի սկզբանե գոյություն են ունեցել: