Բավ է պառակտվել
11-04-2014 11:55

Ընդդիմությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նախօրեին ուշ երեկոյան ունեցած հանդիպման մանրամասների մասին «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունն» ու Հայ Ազգային Կոնգրեսը հանդես են եկել համատեղ հաղորդագրությամբ.
«Ապրիլի 10-ին կայացել է ՀՀ Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցել են նաև Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԱԺ` ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հադիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում համատեղ քաղաքական օրակարգի և գործողությունների ծրագրի ձևավորման հարցեր»: