Բավ է պառակտվել
05-11-2014 08:31

Հոկտեմբերի 24–ի երթի ժամանակ ազատամարտիկ է կալանավորվել

«Հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում եռյակի հրավիրած հանրահավաքը, պարզվում է, առանց միջադեպերի չի անցել: Հանրահավաքին հաջորդած բազմամարդ երթի ժամանակ՝ Ամիրյան–Զաքյան փողոցների խաչմերուկում, կանգառի մոտակայքում, ոստիկանի և քաղաքացու՝ ազատամարտիկ Մարտիրոս Աճեմյանի միջև միջադեպ է տեղի ունեցել, որը վերաճել է քաշքշուկի, որից հետո ազատամարտիկը ձերբակալվել և կալանավորվել է՝ պատճառաբանությամբ, թե հարվածել է ոստիկանի աչքին: 
ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հաստատեցին, որ նման դեպք եղել է։  
«Ազատամարտիկների դաշինքի» անդամ, գնդապետ Խաչիկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անձնապես չի ճանաչում Մարտիրոս Աճեմյանին, բայց միջադեպի մասին լսել է: Լսել է, որ այդ ոստիկանը երթի ժամանակ քաղաքացիական հագուստով է եղել և կարգը չի հսկել:  
Ի դեպ, ազատամարտիկների խոսքով՝ Մարտիրոս Աճեմյանը ընդամենը մեկ ամիս առաջ էր դուրս եկել բանտից: Նա սպանության մեղադրանքով 15 տարով ազատազրկված է եղել»,– գրում է «Ժամանակ»-ը: