22-10-2014 09:01

Եռյակի լիդերների հանդիպումը ուշանում է Ծառուկյանի բացակայության պատճառով

«Ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո հայտարարվեց, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ տեղի կունենա եռյակի կիդերների հանդիպում, որտեղ էլ հետագա անելիքների շուրջ վերջնական որոշումներ կկայացվեն: 
Երեկ մեր թղթակիցը զարմանքով արձանագրել է, որ եռյակի ներկայացուցիչները խուսափողաբար են մոտենում այս թեմային: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել է, թե չի կարող պատասխանել, թե երբ է տեղի ունենալու եռյակի լիդերների հանդիպումը»: 
Նաիրա Զոհրաբյանը ևս չի կարողացել պատասխանել: Այս պատասխանների մեջ արտառոց ոչինչ չէր լինի, եթ եռյակի հերթական՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ընդամենը երկու օր մնալիս չլիներ: Լիդերների հանդիպումը ուշանում է տեխնիկական պատճառներով: Բանն այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը: