Բավ է պառակտվել
14-01-2015 16:37

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Ուկրաինայի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հունվարի 14-ին հանդիպել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ քաղաքական-տնտեսական կապերին, փոխգործակցությանը տարբեր ոլորտներում, միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը, միջազգային կառույցներում համագործակցությանը: Անդրադառնալով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը՝ զրուցակիցներն անհրաժեշտ են համարել առավել սերտացնել մշակութային կապերը, խորացնել եւ ամրապնդել առեւտրատնտեսական հարաբերությունները: Այս համատեքստում տիկին Նաղդալյանը կարեւորել է Ուկրաինայում հայկական մեծ համայնքի դերը եւ ազգանպաստ գործունեությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին, ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակությունների աշխատանքի առանձնահատկություններին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայում տիրող ներքին քաղաքական իրավիճակին, ԼՂ հիմնախնդրին առնչվող հարցեր, կարեւորվել է ժողովուրդների իրավահավասարության եւ ազատ ինքնորոշման իրավունքի իրացումը: