Բավ է պառակտվել
11-04-2014 09:29

Երկուշաբթի օրը պարզ կլինի նոր վարչապետի անունը

Երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո, Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն հայտարարեց, որ ՀՀ նոր վարչապետի հարցը կքննարկվի երկուշաբթի:
Հիշեցնենք, որ ապրլի 3-ին հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով Հայաստանի Հանրապետության 12-րդ վարչապետն էր: Վերջինս այդ պաշտոնն զբաղեցրեց շուրջ 6 տարի: Ըստ ԳՄ նախորդ նիստից հետո ՀՀԿ խոսնակի հայտարարության՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականն անձնական որոշում էր: