Բավ է պառակտվել
26-06-2014 09:15

Ռեջեփ Էրդողանը կառաջադրվի նախագահի պաշտոնում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի կառավարող կուսակցության կողմից կառաջադրվի նախագահի պաշտոնում օգոստոսին կայանալիք ընտրություններին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով փոխվարչապետ Բյուլենթ Առընչին:

«Մենք բոլորս հասկանում ենք, թե ով է լինելու մեր թեկնածուն նախագահի ընտրություններում: Հուլիսի 1-ին կհանվեն բոլոր արգելքները, եւ մենք, ըստ ամենայնի, կառաջադրենք մեր վարչապետին»,- ասել է Առընչը:

Թուրքիայում նախագահական ընտրությունները կայանալու են օգոստոսի 10-ին: Դրանք լինելու են համաժողովրդական քվեարկությամբ նախագահի առաջին ընտրությունները: Նախկինում նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից: Եթե առաջին փուլում ոչ ոք չհաղթի, երկրորդ փուլը կայանալու է օգոստոսի 24-ին: