Բավ է պառակտվել
04-09-2014 15:20

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է ՀՀ-Ադրբեջան հակամարտության լուծումից.Էրդողան

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Հայաստան-Ադրբեջան հակամարտության լուծումից, գրում է թուրքական Haber3 կայքը: Ադրբեջանում թուրք-ադրբեջանական պատվիրակությունների հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայից, ասել է, թե այն կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումից:
«Եթե Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը լուծվի, ապա կլուծվի նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը:»,-ասել է Էրդողանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Ղարաբաղի խնդրում մշտապես Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար և շեշտել, թե աշխարհի տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանները Թուրքիայի հետ միասին պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքների դեմ: