Բավ է պառակտվել
03-05-2014 11:18

Ռեջեփ Էրդողանն այլևս չի կարող ընտրվել

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել, որ 3 անգամից ավել պատգամավոր ընտրվելու իրավունքի սահմանափակման մասին կուսակցության կանոնադրությունը չի փոխվելու:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ մայիսի 2-ին 5 ժամից ավել տեւած կուսակցության բարձրագույն խորհդի նիստում քննարկվել է 2015-ի խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության ձեւաչափը, որի ընթացքում հստակեցվել է, որ ուժի մեջ է մնում կուսակցության անդամների համար գործող մինչեւ 3 անգամ ընտրվելու օրենքը:

Որոշման արդյունքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ կուսակցության մոտ 70 հայտնի անուն այլեւս չեն կարող ընտրվել պատգամավոր:Նշենք, որ Թուրքիայում վարչապետ եւ նախարար կարող են դառնալ խորհրդարան անցած պատգամավորները: