13-08-2014 11:15

Մարգվելաշվիլին և Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների համագործակցության և առաջիկայում Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարցերը: Այս մասին հաղորդում է Грузия online-ը:

Մարգվելաշվիլին ևս մեկ անգամ շնորհավորել է նախագահ Էրդողանին Թուրքիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկու երկրների բազմակողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտության հարցը: Նրանք հատուկ ուշադրություն են դարձրել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ջանքերով իրականացվող ծրագրերին:

՛՛Ընթացիկ ծրագրերը կշարունակվեն, իսկ երկու երկրների միջև գործող հարաբերությունները էլ ավելի կընդլայնվեն՛՛,- այս մասին հայտնել է նախագահ Մարգվելաշվիլիի մամլո ծառայությունը: