Բավ է պառակտվել
03-07-2014 13:13

Էրդողանի նախագահ դառնալուց հետո ի՞նչ տեղաշարժ կլինի հայ-թուրքական հարաբերություններում

Օգոստոսի 10-ին Թուրքիայում սպասվում են նախագահական ընտրություններ, առաջադրված թեկնածուներից թուրքագետ Հակոբ Չաքրյանը Էրդողանի ընտրվելու հավանականությունն է բարձր գնահատում: Այս անգամ ընտրությունների տարբերությունը նրանում է, որ նախագահին կընտրի ժողովուրդը, այլ ոչ թե խորհրդարանը: Ըստ թուրքագետի Էրդողանի ընտրազանգվածին բնավ չի հետաքրքրում վերջինիս մարդու իրավունքները, դեմոկրատիան, նրանց հետաքրքրում է գլխաշորով գլուխը ծածկելն ու աշխատանքի գնալը:Թուրքագետը փորձելով կանխագուշակել ընտրությունների արդյունքը, նշում է, հավանաբար ձայների 53 տոկոս առավելությամբ, հենց առաջին փուլով նախագահ կդառնա Էրդողանը:

Gisher.news-ի այն հարցին, թե հայ-թուրքական հարաբերություններում Էրդողանի նախագահ դառնալուց հետո ինչ կփոխվի, բանախոսը նշեց, որ տարիներ շարունակ Թուրքիան հակահայկական քարոզչություն է անցկացնում և ոչ մի նախագահի օրոք դրական տեղաշարժ չի նկատվել:

Իսկ թե Թուրքիայի ազգային փոքրամասնություններն իրենց ձայնը ում կտան, թուրքագետը նշեց, որ քրդական համայնքը մեծամասնություն է կազմում և իրենց իսկ անվտանգության համար կընտրեն Էրդողանին, իսկ մյուս փոքրամասնությունները թվաքանակի առումով որոշիչ չեն լինի: