Բավ է պառակտվել
01-02-2016 09:16

Էրդողանը ցանկություն է հայտնել հանդիպելու Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ կապված ռուսական Սու-34 օդանավի կողմից թուրքական օդային սահմանը խախտելու փաստի հետ:
«Ես մեր արտաքին գործերի նախարարին խնդրել եմ փոխանցել պարոն Պուտինի հետ անձամբ հանդիպելու իմ ցանկությունը, բայց դեռեւս պատասխան չեմ ստացել»,- ասել է Էրդողանը: Այս առիթով հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նա Ռուսաստանին կոչ է արել «անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկել»՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի օդային տարածքի խախտումներ թույլ չտալու համար: Հունվարի 30-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ հունվարի 29-ին Ռուսաստանի ՌՕՈՒ-ի Սու-34 ինքնաթիռը խախտել է երկրի օդային սահմանը: Անկարան ընդգծել է, որ օդանավի անձնակազմին ռուսերենով և անգլերենով մի քանի անգամ նախազգուշացրել են սահմանին մոտենալու մասին: