27-11-2015 13:53

Էրդողանը ցանկանում է հանդիպել Պուտինի հետ

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սու-24 ինքնաթիռի կործանումից հետո փորձել է կապվել Պուտինի հետ: «Այո, դա տեղի է ունեցել միջադեպից 7-8 ժամ անց, ոչ ավելի վաղ»- ասել է Պեսկովը: Պեսկովը նաև հայտարարել է, որ երկրի նախագահը տեղեկացված է Էրդողանի Փարիզում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 11 կայանալիք կլիմայական գագաթնաժողովի «շրջանակներում» հանդիպման հարցման մասին: Սակայն Կրեմլը դեռ պատասխան չի տվել: