Բավ է պառակտվել
30-11-2015 09:46

Էրդողանը հույս ունի հանդիպել Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել է իր պատրաստակամությունը, հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդվում է Ղազախստանի ղեկավարի կայքում: Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարները , ինչպես նաև մի շարք ընթացիկ տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում, Սիրիայի ճգնաժամի և ռուսական Սու-24-ի միջադեպը: Ղազախստանի ղեկավարը հույս է հայտնել, որ Անկարան և Մոսկվան քայլեր կձեռնարկեն լաևված իրավիճակը թոթափելու համար: