Բավ է պառակտվել
11-02-2016 16:58

Էրդողանը հայտարարել է, թե իրենց համբերությունը Սիրիայի հարցում կարող է սպառվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Սիրիայի հարցում համբերատար կլինի մինչև որոշակի պահը:
Թուրք նախագահի խոսքով՝ թուրքական իշխանություններն այնուհետ կանցնեն գործողությունների։
Նա քննադատել է Եվրամիությանը փախստականների հարցով և սպառնացել ինքնաթիռներով ու ավտոբուսներով փախստականներին Եվրոպա ուղարկել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում մարդկանց զոհվելու համար։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու պաշտոնական Դամասկոսը մեղավոր են Սիրիայում 400 հազար բնակիչների մահվան համար։