Բավ է պառակտվել
10-04-2015 15:46

Էրդողանը Ռուսաստան կայցելի 2015 թվականի վերջին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է Ռուսաստան այցելել այս տարեվերջին, հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը: 
«Տարեվերջին նախատեսվում է Թուրքիայի նախագահ պարոն Էրդողանի այցը»,- ասել է դեսպանը Դաշնային խորհրդի փոխխոսնակ Իլյաս Ումախանովի հետ հանդիպմանը:
Փետրվարին ՌԴ-ում Թուրքիայի դեսպանն արդեն հայտարարել էր, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը ՌԴ կկայանա 2015 թվականին՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստի շրջանակում: Նա նաև հայտարարել էր, որ չեն բացառվում Ռուսաստան Էրդողանի այլ այցելություններ: