Բավ է պառակտվել
01-05-2015 11:50

Քրդերը շինծու հայամետ կեցվածք են ընդունել. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հանդիպել է երթուղային տաքսիների վարորդների հետ, որի ժամանակ ակնարկել է, որ քրդերը շինծու հայամետ կեցվածք են ընդունել։  «Այդ ահաբեկչական կազմակերպությունը (նկատի ունի «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK)-խմբ.) և նրա ենթակայության տակ գտնվող քաղաքական կուսակցությունը (նկատի ունի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը-խմբ.)՝ հայտարարելով, որ հայերը դաժանություններ չեն արել, և հայերին օգնելով Եվրախորհրդարանում՝ շինծու հայամետ կեցվածք են ընդունել», – ասել է Թուրքիայի նախագահը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի՝ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 4 հայ թեկնածու, բոլորն էլ պայքարելու են Ստամբուլում: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը առաջադրել է հայ լրագրող, գրող Մարգար Եսայանի, իսկ ընդդիմադիր քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը՝ Սելինա Օզուզուն Դողանի թեկնածությունները: Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համամասնական ցուցակներում երկու հայ թեկնածու կա՝ Կարո Փայլանն ու Մուրադ Մըհչըն: