Բավ է պառակտվել
02-03-2015 10:10

ԼՂ խնդիրը չլուծելու համար Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին և ՌԴ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձյալ անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարին և առաջ է քաշել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ պայմանավորված նախապայմանը: 
 Էրդողանը լրագրողների հետ խոսել է Սաուդյան Արաբիա ուղևորվելու ճանապարհին՝ ինքնաթիռում, և, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին ու Ղարաբաղյան հարցին:
«Քանի դեռ Հայաստանը գրաված հողերի հարցում քայլ չի կատարել, սահմանը չենք բացելու»,-ասել է Էրդողանը:
Նա նաև Ղարաբաղյան հարցը չլուծելու համար մեղադրել է ԱՄՆ-ին և Ռուսաստանին: 
«Իրականում ԱՄՆ-ն և Ռուսաստանը եթե ցանկանան, այդ հարցը կլուծեն: Ադրբեջանցի ժողովրդի քաղաքակրթությունը, հավատքը հայտնի է, հայտնի է նաև հակառակ կողմինը: Ինձ թվում է՝ այդպես են դատում և դրա պատճառով էլ արդար մոտեցում չի ցուցաբերվում»,- հայտարարել է Էրդողանը: