Բավ է պառակտվել
25-11-2015 08:42

Էրդողանն Օբամայի հետ քննարկել է ռուսական Սու-24-ի հետ կապված միջադեպը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրուցի ընթացքում քննարկել են ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի հետ կապված իրավիճակը, նրանք համաձայնել են, որ նման միջադեպերը չպետք է կրկնվեն, անհրաժեշտ են կանխարգելիչ միջոցներ: Նոյեմբերի 24-ին Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռ է կործանվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խոցվել է Սիրիայի օդային տարածքում թուրքական F-16 «օդ-օդ» տեսակի հրթիռի կողմից և ընկել Սիրիայում` Թուրքիայի սահմանից չորս կիլոմետր հեռավորության վրա։ Գործակալության աղբյուրի տվյալներով՝ Օբաման ճանաչել է սեփական ինքնիշխանության պաշտպանության իրավունքը, որին աջակցում են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն: Երկու նախագահներն էլ համաձայնել են, որ անհրաժեշտ է գործողություններ ձեռնարկել նման արտակարգ պատահարները կանխելու համար, իսկ միջադեպից հետո ծագած լարվածությունը պետք է նվազի: Էրդողանը և Օբաման նաև հաստատել են ԻՊ դեմ պայքարը շարունակելու վճռականությունը՝ Սիրիայում քաղաքական անցում ապահովելու նպատակով: