Բավ է պառակտվել
14-06-2016 14:16

Էրդողանը նամակ է գրել Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով անցած Ռուսաստանի օրվա առթիվ (նշվում է հունիսի 12-ին Խմբ.), ու մաղթել, որ Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններն «արժանի մակարդակի» բարձրանան:
«Հարգարժան պարոն նախագահ։ Ողջ թուրք ժողովրդի անունից ի դեմս Ձեզ՝ շնորհավորում եմ բոլոր ռուսներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ և մաղթում, որ առաջիկայում Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններն արժանի մակարդակի բարձրանան»,-ասված է շնորհավորական ուղերձում։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն, իր հերթին, Ռուսաստանի վարչապետին հղած նամակում հույս է հայտնել, որ «առաջիկայում երկրների միջև համագործակցությունը կհասնի այն մակարդակին, որն անհրաժեշտ է երկու ժողովուրդների ընդհանուր շահերի համար»։
«Ի դեմս Ձեզ՝ ռուսներին բարգավաճում ու բարեկեցություն եմ մաղթում»,-գրել է Յըլդըրըմը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։