Բավ է պառակտվել
24-02-2016 17:52

Ռուսաստանը 2 օդաչուի համար կորցրեց բարեկամ Թուրքիային. Էրդողան

Մենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուսների թշնամին չենք։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին պնդել է, թե ռուսական օդանավը խախտել է օդային սահմանը, որի համար էլ իրենք խոցել են։ «Եթե չխախտեր, չէինք խոցի։ Մենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուսների թշնամին չենք։ Երբ բոլորը պատժամիջոցներ կիրառեցին, մենք չկիրառեցինք։ Ռուսաստանը 2 օդաչուի համար Թուրքիայի նման բարեկամ կորցրեց։ Իսկ Սիրիայի հարցն էլ Ռուսաստանի համար շահի հարց է, մեզ համար՝ կյանքի»,-ասել է Էրդողանը։