18-12-2014 15:51

Պուտին. Էրդողանը պինդ տղամարդ է

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է Ռուսաստանի հետ գազային պայմանագրի շուրջ Արեւմուտքի ճնշմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հաստատակամությունը: Մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին Թուրքիայի միանալու Արեւմուտքի խնդրանքների մասին թուրք լրագրողի հարցին, Պուտինը նշել է, որ գազային համագործակցության ընդլայնման շուրջ ռուս-թուրքական բանակցությունների ժամանակ Էրդողանին առաջարկել է. «Եկեք որոշ իրերի մասին չհայտարարենք»: «Երբ ես այնտեղ էի, պարոն Էրդողանին ասացի. Հավանաբար պետք է որոշ բաների մասին հրապարակային ասել, պետք չէ բարկացնել սագերին, վաղը նրանք կթռեն այստեղ», - ասել է Պուտինը: Պուտինը նշել է, որ գազային համագործակցության շուրջ ռուս-թուրքական բանակցությունների ժամանակ Էրդողանին առաջարկել է. «Եկեք չանենք: Սակայն նա (Էրդողանը) պինդ տղամարդ է, նա ասաց. «Ոչ, կանենք»: Սա մեր թուրք գործընկերների ընտրությունն է», - փաստել է ՌԴ-ի նախագահը: «Մենք տարածաշրջանային շահերի բավականին շատ համընկնումներ ունենք: Առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության այդ հարցերը լուծելն անհնար է», - ասել է Պուտինը՝ մատնանշելով ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման շահագրգռածությունը: