Բավ է պառակտվել
17-02-2016 12:08

Էրդողանն ու Սաուդյան Արաբիայի թագավորը քննարկել են Սիրիայի հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ ալ-Սաուդը հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել են իրենց դիրքորոշումը՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ապագայի վերաբերյալ։  Նրանք քննարկել են նաև Սիրիայի հյուսիսում վերջին ավիահարվածները։ Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ Սիրիայի հակամարտության լուծումը հնարավոր չէ, քանի դեռ Բաշար ալ-Ասադն իշխանության է, ինչպես նաև կոչ են արել դադարեցնել խաղաղ բնակիչների ռմբակոծումն ու հանել շրջափակումը։ Նրանց համոզմամբ՝ այդ հարձակումները միայն խորացնում են տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը։  Էրդողանն ու Սաուդյան Արաբիայի թագավորը նաև քննարկել են քուրդ զինյալների հարձակումը Սիրիայի հյուսիսում գտնվող Ազազ բնակավայրի վրա, որը գտնվում է թուրքական սահմանից ոչ հեռու, և թուրքական բանակի պատասխան հարվածը՝ քրդերի դեմ։