27-11-2015 10:25

Էրդողան. Անկարան ներողություն չի խնդրի Մոսկվայից

Անկարան չի պատրաստվում ներողություն խնդրել Թուրքիայի օդային տարածք ներխուժած ռուսական ինքնաթիռը խոցելու համար, իր տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Ես կարծում եմ, որ եթե ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի, դա մենք չենք», - հայտարարել է նա: - «Ներողություն պետք է խնդրեն մեր օդային տարածքը խախտողները: Մեր օդաչուները և զինված ուժերը պարզապես կատարել են իրենց պարտականությունները: Սա է խնդիրը», - հայտարարել է նա: