Բավ է պառակտվել
09-07-2015 17:36

Եվրոխորհրդարանի ընդունած փաստաթուղթը հորդորում է ՀՀ-ի և ԼՂ-ի ավելի լայն ներգրավում

Այսօր Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) ընդունել է փաստաթուղթ Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման վերաբերյալ: Գնահատելով ԵՄ-ի մոտեցումն իր անմիջական հարևանների նկատմամբ՝ փաստաթուղթը պարունակում է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին առնչվող մի շարք դրույթներ: Այս մասին հայտնում են «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության մամուլի ծառայությունից: Ի լրումն մյուս դրույթների, այն կոչ է անում. «ԵՀՔ-ն վերափոխել առավել նպատակային և ճկուն քաղաքականության, որը կկարողանա հարմարվել գործընկեր երկրների բազմազանությանը», - միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ «ԵՄ-ն պետք է հրավիրի ոչ-ասոցացված գործընկեր երկրներին ներգրավվելու ոլորտային համագործակցության մեջ, ներառյալ՝ նոր ոլորտային համաձայնագրեր կնքելու հնարավորությունը և գոյություն ունեցող համաձայնագրերը ամրապնդելը»: Այնուհետև, փաստաթուղթն աջակցում է հարևանության շրջանակում մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման և ազատականացման միջոցով շարժունակության ընդլայնմանը, և դիմում է Եվրոպական հանձնաժողովին առաջարկել ԵՀՔ երկրների մասնակությունը ԵՄ հավելյալ կառույցներում և ծրագրերում, օրինակ՝ ՖՐՈՆՏԵՔՍ-ում, ԵՎՐԱՓՈԼ-ում, կամ Էրազմուսում: Ավելին, ԵԽ փաստաթուղթը ընդգծում է նաև գործընկերների՝ Եվրանեսթ ԽՎ-ի շրջանակում համագործակցության և եվրոպական քաղաքական կուսակցությունների անդամակցության կարևորությունը՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ժողովրդավար ինստիտուտների հետագա զարգացումը: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը ողջունոել է այս դրույթները: «Դրանք հստակ արտահայտում են այն դիրքորոշումը, որ երկար ժամանակ պաշտպանում է մեր կազմակերպությունը: Մասնավորապես, այն պատճառով, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները առանձնահատուկ են և պահանջում են իրենց նպատակին լավագույնս ծառայող իրավական հիմք: Այս դրույթները նաև շահավետ են Հայաստանի՝ ԵՄ-ի հետ փոխադարձ հետաքրքրությունների ոլորտները տարբերակելու համար, որոնք հնարավորինս կամրապնդեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները»,-մեկնաբանել է ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: ՀԵԲ-ի Հայաստան-Եվրոպա խորհրդատվական խորհրդի անդամ, Բուլղարիայի պատգամավոր դոկտոր Անդրեյ Կովաչևը ավելացրել է.«Սա բավականին կարևոր փաստաթուղթ է՝ այս օրենսդրության մեջ առաջինն իր տեսակով: Ես և իմ գործընկերները կողմ ենք այս փաստաթղթին և դրույթներին, որոնք վերաբերում են Արևելյան գործընկերությանը և Հարավային Կովկասին: Հուսով ենք՝ փաստաթուղթը խթան կհանդիսանա Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման գործընթացքում»: Բացի այդ, փաստաթուղթը այսպես կոչված սառեցված հակամարտություններում ԵՄ աջակցությամբ վստահության ձևավորման մեխանիզմներ կառուցելու նախադեպ է ստեղծում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչների ներգրավմամբ, և կոչ է անում Փոխնախագահին/ Բարձր ներկայացուցչին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը մշակել նորարարական քայլեր և մոտեցումներ, ներառյալ հանրային հաղորդակցման մարտավարություն և ոչ-ֆորմալ խորհրդատվություն՝ երկխոսությանը և հաշտեցմանը աջակցելու նպատակով: Փաստաթուղթը մշակվել է ԵԺԿ խմբակցության Սլովակիայի ԵԽ պատգամավոր Էդուարդ Կուկանի կողմից և ընդունվել է ներկա գտնվող պատգամավորների մեծամասնության քվեով: