Բավ է պառակտվել
10-11-2016 14:54

Թրամփի հուզականությունը կարող է օգնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի էմոցիոնալ բնավորությունը կարող է օգնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, հինգշաբթի ասուլիսի ընթացքում հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

«Թրամփը երբեք չի խոսել այդ մասին (Ցեղասպանության, խմբ.), սակայն նա ի վիճակի է էմոցիոնալ քայլեր անել», – կարծում է քաղաքագետը։

Գրիգորյանը կարծում է, Թրամփն անկանխատեսելի մարդ է, և դա կարող է դրական ազդել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վրա։

Ապրիլի 24–ին ավանդաբար ԱՄՆ նախագահները դիմում են հայ ժողովրդին կարեկցանքի և աջակցության խսքերով։ Սակայն նրանց խոսքում «ցեղասպանություն» (genocide) եզրույթը փոխարինվում է այլ ձևակերպումներով` «կոտորած», «ջարդ», «մեծ ողբերգություն»։

Բարաք Օբաման մինչև ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելը խոստացել էր պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Նախագահության օրոք նա իր խոսքում մի քանի անգամ օգտագործել է «Մեծ եղեռն» արտահայտությունը, որը հայերենից թարգմանաբար նշանակում է «ցեղասպանություն»։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը: