09-09-2014 10:43

ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ ոլորտային պատժամիջոցների ընդլայնումը


Սեպտեմբերի 8-ին, ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ ոլորտային պատժամիջոցների ընդլայնումը, սակայն մի քանի օրով հետաձգել է դրանց հրապարակումն ու ուժի մեջ մտնելը՝ գնահատելու համար Ուկրաինայում խաղաղության ծրագրի իրականացումը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հայտարարությունը:
Ըստ նրա՝ Ռուսաստանի դեմ լրացուցիչ սահմանափակող միջոցառումների փաթեթն ընդունվել է Խորհրդի կողմից այսօր: Այն ընդլայնել է հուլիսի 31-ից ի վեր նպատակաուղղված միջոցառումները:
«Պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն առաջիկա մի քանի օրերին և կհրապարակվեն պաշտոնական ամսագրում: Դա ժամանակ կտա գնահատելու հրադադարի և խաղաղության ծրագրի համաձայնագրի իրականացումը»,- նշել է նա՝ չբացառելով, որ պատժամիջոցները ամբողջությամբ կամ մասամբ կարող են վերանայվել: