Բավ է պառակտվել
22-10-2014 12:40

ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների՝ Փարիզում նախատեսված հանդիպումը դրական քայլ է.ԵՄ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Փարիզում նախատեսված հանդիպումը դրական քայլ է: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը: 
«Նման հանդիպումների անցկացումը բարձր մակարդակով շատ կարևոր է: Մենք ակնկալում ենք, որ նման նախաձեռնությունները կնպաստեն գործող ստատուս քվոյի փոփոխությանը», -ասել է Մարդը: 
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հրավիրել էր Փարիզ՝ հանդիպման: